ԱՅՍ ՏԱՐՎԱ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ COMMERZBANK-Ը ԿՐԵԼ Է 1,05 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
Գերմանիայի երկրորդ խոշոր բանկը համարվող Commerzbank AG-ն հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու ժամանակահատվածում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները, Dresdner Bank-ի ակտիվների գնմամբ պայմանավորված, դրսևորել են անկման միտում: Այսպես, 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բանկի կրած զուտ վնասը կազմել է 1,05 մլրդ եվրո, ընդ որում հաշվետու ամիսների արդյունքներով բանկի գործառնական շահույթը կազմել է 120 մլն եվրո:
Նշենք, որ բանկը մտադիր է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում աշխատանքից ազատել շուրջ 9 հազար աշխատակիցների: