HUGO BOSS-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2009 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հագուստի արտադրությամբ առաջատար գերմանական Hugo Boss AG ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 32%-ով և կազմել 73.4 մլն եվրո` 2008 թվականի երրորդ եռամսյակում գրանցված 10.79 մլն եվրոյի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Hugo Boss ընկերության հասույթը կրճատվել է 15.5%-ով և կազմել 450.4 մլն եվրո, իսկ զուտ շահույթը կրճատվել է 25%-ով և կազմել 51.5 մլն եվրո: