ԳԵՐՄԱՆԱԿԱՆ METRO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 82 ՄԼՆ ԵՎՐՈ
Մանրածախ առևտրի օպերատոր գերմանական Metro Group AG ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կազմել է 82 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով ընկերությունը կրել էր 206 մլն եվրո զուտ վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը հաշվետու ամիսների ընթացքում կրճատվել է 3.7%-ով և կազմել 46.1 մլրդ եվրո: