JOHNSON&JOHNSON ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԿԱԶԱՏԻ ՇՈՒՐՋ 8 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
ԲԺշկական տեխնիկա, սարքավորումներ, դեղորայք և խնամքի պարագաներ արտադրող ամերիկյան Johnson&Johnson ընկերության տարածած հաղորդագրության համաձայն առաջիկայում ընկերությունն աշխատանքից կազատի շուրջ 8 հազար աշխատակիցների, որը կազմում է ընկերության աշխատուժի շուրջ 7%-ը: Նշենք, որ այս տարվա ընթացքում ընկերությունն արդեն կրճատել է ավելի քան 900 աշխատատեղ:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության մշակած ծախսերի կրճատման քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի տնտեսել 1,4-1,7 մլրդ դոլար: