NISSAN MOTOR ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 65%-ՈՎ
Ճապոնական խոշոր ավտոարտադրող Nissan Motor ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 65%-ով և կազմել 270 մլն դոլար: Հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է այս տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության հասույթը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 26%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 901 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է 7% անկում: