TIME WARNER-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Աշխարհի խոշոր ժամանցային և լրատվական Time Warner Inc. ամերիկյան մեդիաընկերությունը հրապարակել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 38%-ով և կազմել 661 մլն դոլար: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակում ընկերությունն ապահովել էր 1,1 մլրդ դոլար շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն Time Warner-ի հասույթը հաշվետու եռամսյակում կրճատվել է 6%-ով և կազմել 7,1 մլրդ դոլար: