ԱՄՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը երեկ` նոյեմբերի 4-ին կայացած խորհրդի նիստի շրջանակներում որոշում է ընդունել հաշվարկային տոկոսադրույքը պահպանել նույն` 0-0,25% մակարդակում: Այս մասին նշվում է Պահուստային Համակարգի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջին անգամ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը հաշվարկային տոկոսադրույքը փոփոխել էր 2008 թվականի դեկտեմբերի 16-ին` կրճատելով այն մեկ տոկոսային կետով:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն հաշվարկային տոկոսադրույքի ներկայիս մակարդակը կպահպանվի նաև հաջորդ տարվա ընթացքում: