NASDAQ-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Nasdaq OMX Group Inc. ընկերությունը, որը ղեկավարում է Nasdaq ֆոնդային բորսայի գործունեությունը, հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 3,4%-ով կամ 2 մլն դոլարով և կազմել շուրջ 60 մլն դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 50 մլն դոլարով և կազմել 349 մլն դոլար: