FRANCE TELECOM ԵՎ DEUTSCHE TELEKOM ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ
Ֆրանսիական France Telecom և գերմանական Deutsche Telekom հեռահաղորդակցական ընկերությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել համատեղ ձեռնարկության կազմավորման ուղղությամբ:
Այս երկու օպերատորների բրիտանական ակտիվները կմիավորվել նոր ընկերության կազմում, որտեղ Orange և T-Mobile ընկերություններից յուրաքանչյուրի մասնաբաժինը կկազմի 50%:
Նշենք, որ համատեղ ձեռնարկության ստեղծման ուղղությամբ ընկերությունները բանակցություն են վարում ընթացիկ տարվա սեպտեմբերից: