ԱՄՆ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ին, գործազրկության նպաստ ստանալու նպատակով համապատասխան մարմիններին ներկայացված դիմումների ընդհանուր քանակը կազմել է 512 հազար: Այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 20 հազարով:
Հրապարակած տվյալների համաձայն վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված 523 750 դիմում, որը անցյալ ամսվա համեմատությամբ կրճատվել է 3 հազարով: