ՀՆԴԻԿ ՄԻԼԻԱՐԴԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ESCADA ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏԱՆ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Վերջերս սննկացած գերմանական Escada նորաձևության տան նոր սեփականատեր է դարձել հանքարդյունաբերության ոլորտում առաջատր ArcellorMittal ընկերության ղեկավար, հնդիկ միլիարդեր Լակշմի Միտալի որդու կինը` Մեգհա Միտալը: Գործարքի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում: Նշենք, որ որոշ վերլուծաբանների գնահատմամբ գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 30 մլն եվրո:
Escada նորաձևության տունը, կանգնելով ֆինանսական լուրջ խնդիրների առջև, ընթացիկ տարվա օգոստոսին սննկացման հայցով դիմել էր դատարան, և այժմ ընկերության գործունեության հետագա ընդլայման համար առաջիկա երկու տարիների ընթացքում կպահանջվի զարգացման ծրագրերում ներդնել շուրջ 100 մլն եվրո:
Այս տարվա ապրիլ ամսվա դրությամբ հնդիկ միլիարդեր Լակշմի Միտալի կարողությունը գնահատվել էր շուրջ 12 մլրդ եվրո: