ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 10,2%
ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ աշխատանքի շուկան բնութագրող հիմնական վիճակագրական տվյալներ, որոնք գերազանցել են վորլուծաբանների կանխատեսումները:
Նախարարության պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կազմել է 10,2%: Մեկ ամսվա ընթացքում գործազրկության մակարդակն աճել է շուրջ 0,4 տոկոսային կետով, ընդ որում միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ԱՄՆ-ում կրճատվել է 190 հազար աշխատատեղ:
Վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին, որ գորազրկության մակարդակը կսահմանվի 9,8-9,9% մակարդակում:
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվում է աշխատատեղերի կրճատում արդեն 22-րդ ամիսն անընդմեջ: