ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 2,7%-ՈՎ
Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ Գերմանիայի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,7%-ով: Վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին արդյունաբերական արտադրության ծավալների աճ միջինը 1,0%-ով:
Նշենք, որ օգոստոս ամսվա արդյունքներով Գերմանիայի արդյունաբերական արտադրանքի ծավալն ամսական կտրվածքով գրանցել էր 1,7% աճ: