ALLIANZ SE ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Allianz SE եվրոպական խոշորագույն ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 2 անգամ և կազմել 1.32 մլրդ եվրո` 2008 թվականի երրորդ եռամսյակում գրանցված 545 մլրդ եվրո զուտ շահույթի դիմաց:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին երկու եռամսյակներն անընդմեջ ընկերությունն ապահովում է զուտ շահույթի աճ, որը պայմանավորված է Dresdner Bank-ի ակտիվների վաճառմամբ:
Նշենք, որ 2008 թվականի ընթացքում Dresdner Bank-ն ընկերությանը բերել էր 2.4 մլրդ եվրոյի զուտ վնաս: