
MCDONALD'S-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.3%-ՈՎ
Արագ սննդի McDonald”s ռեստորանային ցանցն ապահովում է վաճառքի ծավալների շարունակական աճ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն միայն 2009 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության համախառն վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում աճել են 3.3%-ով, ընդ որում միայն ամերիկյան շուկայում, սպառողական պահանջարկի զգալի կրճատմամբ պայմանավորված, ընկերության վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով գրանցել են 0.1% անկում, իսկ Եվրոպայում և Ասիայում McDonald”s-ի վաճառքի ծավալներն աճել են համապատասխանաբար 6.4%-ով և 4.7%-ով: