GOOGLE-Ը 750 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԿԳՆԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ինտերնետային որոնման համակարգերի և գովազդի ոլորտներում առաջատար ամերիկյան Google Inc. ընկերությունը մտադիր է 750 մլն դոլարով գնել AdMob գովազդային գործակալությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսներում գովազդի տեղադրմամբ:
Google ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` AdMob գործակալության բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում ընկերությունը կապահովի AdMob-ի սերվերների միջոցով գովազդի արդյունաբերտության բարձրացում, հետևաբար և գովազդից ստացվող եկամուտների առավել բարձր մակարդակ: