VODAFONE-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2.2 ԱՆԳԱՄ
Բջջային կապի առաջատար օպերատոր բրիտանական Vodafone Group Plc. ընկերությունը հրապարակել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 2.2 անգամ և կազմել 5.37 մլրդ եվրո: Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթը կազմել է 24.4 մլրդ եվրո, որը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 9.3% աճ: