HSBC-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԶԳԱԼԻ ԱՃ
Եվրոպայի խոշորագույն HSBC Holdings Plc բանկն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի տարածած հաղորդագրության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկն ապահովել է զուտ շահույթի զգալի աճ, որը առավելապես պայմանավորված է վարկերի հնարավոր կորուստների համար նախատեսված պահուստների կրճատմամբ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում բանկի պահուստները արժեզրկված ակտիվների և վարկերի հնարավոր կորուստների գծով հասել են վերջին մեկ տարվա ընթացքում իրենց նվազագույն մակարդակին:
Բանկի կանխատեսումների համաձայն համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը տարբեր տարածաշրջաններում կընթանա տարբեր ուղղություններով և արագությամբ, ընդ որում տնտեսության առավել արագ վերականգնում կդիտվի զարգացող շուկաներում: