MOODY'S-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ. «ԿԱՅՈՒՆ»-ԻՑ ԱՅՆ ՓՈԽՎԵԼ Է «ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ»
Moody”s Investors Service վարկանիշային գործակալությունը վերանայել է Չինաստանի վարկանիշը: Այս «կայուն»-ից բարձրացվել է «լավատեսական»:
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն` գործակալությունը, հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում Չինաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գրանցած դրական միտումները, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում Չինաստանի ֆինանսական շուկայի կայունությունը, որոշում է ընդունել վերանայել Չինաստանի վարկանիշը, որը վերաբերում է ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով Չինաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերությանը և հուսալիությանը: