ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,4% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 0,4%-ով, ընդ որում ՀՆԱ-ի անկում Մեծ Բրիտանիայում եռամսյակային կտրվածքով գրանցվում է արդեն վեցերորդ եռամսյակն անընդմեջ: Այս մասին նշվում է Անգլիայի Բանկի հրապարակած տվյալներում, որտեղ ասվում է նաև, որ բանկի կանխատեսմամբ հնարավոր կլինի 2012 թվականին հասնել գնաճի նպատակային 2% մակարդակին, եթե առաջիկա տարիների ընթացքում երկրում շարունակվի դրամանվարկային ներկայիս քաղաքականությունը:
Այն դեպքում, երբ կառավարությունը որոշում ընդունի շուկայի պայմանների փոփոխությանը զուգահեռ արդեն հաջորդ տարի բարձրացնել հաշվարկային դրույքներն, ապա գնաճի նպատակային մակարդակը նշված ժամանակահատվածի վերջում կգերազանցվի: