MCDONALD'S-Ը 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԸՆԴԼՅԱՆԻ ԻՐ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑԸ
Արագ սննդի McDonald”s ռեստորանային ցանցը մտադիր է առաջիկա մեկ տարվա ընթացքում ընդլայնել իր գործունեութունը: Ընկերության հայտարարության համաձայն` 2010 թվականին կվերանորոգվեն McDonald”s–ի արդեն գործող 2300 սպասարկման կենտրոններ և կբացվեն ևս 1000 նոր ռեստորաններ ամբողջ աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Չինաստանում և Ավստրալիայում:
Ընկերությունը, որն իր գործունեությունն է ծավալոմ աշխարհի շուրջ 100 երկրներում, նախատեսում է իր ռեստորանային ցանցի ընդլայնման արդյունքում ապահովել վաճառքի ծավալների շուրջ 5% աճ: