JAPAN AIRLINES-Ը ԿՐԵԼ Է 1,46 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
Ճապոնական խոշոր ավիափոխադրող Japan Airlines ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները:
Ավիաընկերության հրապարակած հաշվետվության համաձայն հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը կրել է 131,2 մլրդ յեն (1,46 մլրդ դոլար) զուտ վնաս` 2008 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում գրանցված 407 մլն դոլար շահույթի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Japan Airlines-ի հասույթը կրճատվել է 28,8%-ով և կազմել 8,49 մլրդ դոլար: