ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ – ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՀԱՄԱԿԱԾ ԽՈՒՃԱՊՆ ԱՐԴԵՆ ՄԱՐԵԼ Է
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ դեռևս անցյալ տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսական շուկան համակած խուճապն արդեն մարել է, սակայն ԱՄՆ տնտեսությունում առկա սկզբունքային խնդիրները դեռևս լուծված չեն:
Բաֆեթի խոսքերով` տնտեսական ցնցումներից հետո համաշխարհային շուկայում արդեն նկատվում են դրական միտումներ:
Բաֆեթն, ով ճանաչվել է աշխարհի ամենահարուստ երկրորդ մարդը, վստահ է, որ ներդրողների համար շահավետ է իրենց ազատ դրամական միջոցներն ուղղել ԱՄՆ տնտեսություն: