ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ ՃԱՊՈՆԻԱՆ ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է
Ճապոնիան արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ ապահովում է տնտեսական աճ: Անցյալ տարվա վերջում և ընթացիկ տարվա սկզբին գրանցված զգալի անկումից հետո Ճապոնիայի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում զգալի աճել է:
Ճապոնիայի կառավարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 1,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշն ապահովել է շուրջ 4,8% աճ:
2009 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ճապոնիան ապահովել է 2007 թվականից մինչ այժմ գրանցված ամենաբարձր տնտեսական արդյունքները: