2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ GENERAL MOTORS-Ի ՀԱՄԱԽԱՌՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 36.5%-ՈՎ
Սննկացումից հետո վերակազմավորված ամերիկյան խոշոր ավտորարտադրող General Motors ընկերությունն ամփոփել է 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվեոտվության համաձայն ընթացիկ տարվա հուլիսի 10-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կրած զուտ վնասը կազմել է 994 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 26.35 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում «հին» և «նոր» General Motors-ի համախառն հասույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 36.5%-ով և կազմել 75 մլրդ դոլար: