ԱՄՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔՆ ԱՃԵԼ Է ՄԻՆՉԵՎ 133,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կապիտալի զուտ ներհոսքը կազմել է 133,5 մլրդ դոլար` ընթացիկ տարվա օգոստոսին գրանցված 25,3 մլրդ դոլարի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված ԱՄՆ երկարաժամկետ պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 55,7 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ռեզիդենտներն այս նույն ժամանակահատվածում գնել են 15 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ԱՄՆ երկարաժամկետ պարտատոմսեր: