ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԹԱԿՑՆՈՂ ՇՈՒՐՋ 14 ՀԱԶԱՐ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ
ԱՄՆ հարկային ծառայության (IRS) և դատախազության տարածած հաղորդագրության համաձայն 14.7 հազար ամերիկացիներ, ովքեր թաքցրել են իրենց եկամուտները և արտասահմանյան այլ բանկերում հաշիվներ ունենալու վերաբերյալ փաստը, արժանացել են համաներման:
Հայտարարության մեջ նշվում է, որ բանկային գաղտնիքների և թակցված ակտիվների ժամանակաշրջանն ԱՄՆ ֆինանսական համակարգում ավարտված է, և կառավարությունը շարունակելու է երկրում հարկային օրենսդրությամբ սահմանված բոլոր սկզբունքների գերակայության ապահովմանն ուղղված իր քաղաքականությունը:
Նշենք, որ հարկային համաներումն ԱՄՆ-ում հայտարարվել էր ընթացիկ տարվա մարտին, երբ շվեյցարական UBS բանկը պատրաստակամություն էր հայտնել ԱՄՆ կառավարությանը տրամադրել իր ամերիկացի հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն:
Հարկային համաներման ծրագրի շրջանակնրում նախատեսվում է, որ բոլոր այն ամերիկացիները, ովքեր համապատասխան մարմիններին ներկայացնեն իրենց օֆշորային հաշիվների և թակցված եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն, հարկային մարմինների կաղմից կստանան որոշակի արտոնություններ: