
ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ «ԲԱՆԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՄՈՏ Է ԻՐ ԱՎԱՐՏԻՆ
Եվրոպայի և Լատինական Ամերիկայի առևտրի ոլորտի կարգավորող մարմինները մոտ են երկկողմանի համաձայնագրի ստորագրմանը, որի արդյունքում երկար տարիներ ընթացող «Բանանի» պատերազմը կարող է ունենալ տրամաբանական ավարտ:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ, ինչը զգալի ազդեցություն կունենա այս մրգի իրացման գնի վրա: Այսպես, համաձայնագրով կնախատեսվի Եվրամիության տարածք բանանի ներմուծման մքսատուրքերի կրճատում, մասնավորապես ներկայումս մեկ տոննայի դիմաց սահմանված 176 եվրոյի դիմաց այն կկրճատվի մինչև 148 եվրո:
Նշենք, որ եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև «Բանանի» պատերազմը սկսվել էր դեռևս 1993 թվականին, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Լատինական Ամերիկայի որոշ երկրներից ներմուծվող մրգի դիմաց փոփոխեցին իրնեց մաքսատուրքերը: