ԱՄՀ – ԴՈԼԱՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Ներկայումս իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի արդյունքում համաշխարհային տնտեսությունն արդեն իր վերականգնման փուլում է, և նրա հետագա զարգացումը կուղեկցվի արժութային համակարգի արմատական փոփոխություններով:
Նման կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Դոմինիկ Սթրոս Կանը, ով վստահ է, որ դոլարը որպես միջազգային արժույթ կորցրել է իր դիրքերը և միջազգային պահուստային արժույթի կարգավիճակում դոլարը երկար չի կարող պահպանվել: