AIR FRANCE-KLM-Ն 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԿՐՃԱՏԻ 1.7 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Եվրոպական խոշոր ավիափոխադրող Air France-KLM ընկերության հայտարարության համաձայն 2010 թվականին ընկերությունը կկրճատի 1.7 հազար աշխատատեղ: Տարածած հաղորդագրության համաձայն ընկերությունը մտադիր է մշակել սոցիալական ծրագիր, որի շրջանակներում աշխատակիցներին կառաջարկվի աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն:
Air France-KLM ընկերության ղեկավարությունն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ 2009-2010 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել է 147 մլն եվրոյի զուտ վնաս: