FACEBOOK-Ի ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է ՄԻՆՉԵՎ 9.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Համաշխարհային տարածում ստացած Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Facebook Inc. ընկերության շուկայական արժեքը վերջին չորս ամիսների ընթացքում աճել է շուրջ 42%-ով և այժմ կազմում է 9.5 մլրդ դոլար: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը ներկայումս գերազանցում է 300 միլիոնը:
Իր գործունեության շուրջ հինգ տարիների ընթացքում ընկերության տարբեր ներդրումային ծրագրերում ներդրվել է շուրջ 700 մլն դոլար:
2007 թվականին Microsoft կորպորացիան, 240 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության բաժնետոմսերի 1.6%-ը, դարձել է ընկերության համասեփականատեր:
Ընկերության համասեփականատեր է նաև ռուսական Digital Sky Technologies (DTS) հիմնադրամն, ով ընթացիկ տարվա գարնանն ընկերության 1.96% արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարել է 200 մլն: