DELL-Ը ԿՈՐՑՐԵԼ Է ՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Dell ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2009 թվականի հոկտեմբերի 30-ին, նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կևճատվել է 54%-ով և կազմել 337 մլն դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 15%-ով և կազմել 12.896 մլրդ դոլար:
Նշենք, որ ընկերության ֆինանսական արդյունքները զգալիորեն ցածր են, քան կանխատեսել էին վերլուծաբանները:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Dell ընկերության վաճառքի ծավալները զգալիորեն կրճատվել են, և ընկերությունը կորցրել է շուկայում իր մասնաբաժինը: