NEWS CORP.-Ը ԵՎ MICROSOFT-Ը ԿՄԻԱՎՈՐԵՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐԸ GOOGLE-Ի ԴԵՄ
News Corp. մեդիաընկերությունը և Microsoft-ը մտադիր են միավորել իրենց ուժերը և համատեղ պայքարել Google-ի դեմ: Համագործակցության ուղղությամբ տարվող բանակցությունները դեռևս սկզբնական փուլում են, և այժմ ընկերությունները քննարկում են ամերիկացի մեծահարուստ Ռուպերտ Մերդոքին պատկանող ընկերությունների կայքերում որոնման համակարգերով ստացվող տեղեկատվության հեռացման հարցը, ինչպես նաև այն հիմնական սկզբունքները, որոնցով կառաջնորդվի Microsoft-ը News Corp. մեդիաընկերության տեղեկատվական նյութերի օգտագործման բնագավառում:
Նշենք, որ News Corp. մեդիաընկերությունը հանդիսանում է Financial Times, Wall Street Journal և բրիտանական Sun հրատարակչությունների սեփականատեր: