Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 0,8%-ՈՎ
23/11/2009 16:59
Կիսվել

ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 0,8%-ՈՎ

Տնտեսական Համակործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալների համաձայն ՏՀԶԿ անդամ 30 երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2009 թվականի երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 0,8%-ով, ընդ որում G7 երկրներում ՀՆԱ-ի աճը կազմել է 0,7%, իսկ ՀՆԱ-ի առավել մեծ աճ գրանցվել է Ճապոնիայում` շուրջ 1,2%: Հաշվետու եռամսյակում  առավել վատ արդյունք գրանցվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ երրորդ եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի անկում 0,4%-ով:

ՏՀԶԿ հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Ֆրանսիայում գրանցվել է ՀՆԱ-ի 0,3% աճ, Գերմանիայի տնտեսությունն ապահովել է 0,7% աճ, իսկ Իտալիայում և ԱՄՆ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ եռամսյակային կտրվածքով գրանցվել է ՀՆԱ-ի աճ համապատասխանաբար 0,6%-ով և 0,9%-ով:

2009 թվականի երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատությամբ եվրագոտում գրանցվել է 0,4% տնտեսական աճ, իսկ Եվրամիության երկրներում ՀՆԱ-ն աճել է 0,2%-ով:

Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՏՀԶԿ անդամ երկրներում ՀՆԱ-ի անկումը կազմել է 3,3%:

AMP
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58