Այլ Լուրեր

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 379.00+1.00
EUR BUY - 434.50-3.00 EUR SELL - 441.00-2.50
OIL:  BRENT - 82.36+3.69 WTI - 75.10+3.70
COMEX:  GOLD - 5107.40-3.53 SILVER - 83.58-6.59
COMEX:  PLATINUM - 2137.50-7.50
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.53+0.17 EUR/GBP - 1.16-0.79
FOREX:  EUR/USD - 1.16-0.79 GBP/USD - 1.3325-0.57
STOCKS RUS:  RTSI - 1157.51+0.00
STOCKS US: DOW JONES - 48501.27-0.83 NASDAQ - 22516.69-1.02
STOCKS US: S&P 500 - 6816.63-0.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 56279.05-3.06 TOPIX - 3772.17-3.24
STOCKS CHINA:  HANG SENG - 25768.08-1.12 SSEC - 4122.68-1.43
STOCKS EUR:  FTSE100 - 10484.13-0.46 CAC40 - 8103.84-1.07
STOCKS EUR:  DAX - 23790.65-0.33
03/03/2026  CBA:  USD - 376.99+0.11 GBP - 500.79-4.38
03/03/2026  CBA:  EURO - 436.97-5.41
03/03/2026  CBA:  GOLD - 64407+1129 SILVER - 1146.8+56.6
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՖՐՈՒՏՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴ 2009» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
23/11/2009 18:42
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՖՐՈՒՏՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴ 2009» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Երեւանում այսօր մեկնարկել է «Ֆրութֆուլ Արմենիա Տաղանդ- 2009» միջազգային նորարարությունների մրցանակաբաշխությունը, որը կանցկացվի մինչեւ նոյեմբերի 24-ը: Այն անցկացվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ եւ կրում է «Ապագա կերտող երիտասարդների գիտելիքներ» խորագիրը: Ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մրցանակաբաշխության հիմնական կազմակերպիչները հայ հայտնի գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանն ու նրա տիկին Անա Քրիստինա Շիրինյանն են:

Բացման արարողությանը հաջորդեցին տարբեր ելույթներ, անցկացվեցին ֆինանսական ու գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումներ, ելույթների վերաբերյալ հարց ու պատասխաններ: Ներկայացվեցին նաեւ մրցույթի բոլոր երիտասարդ մասնակիցները, որոնց հանձնվեցին մասնակցության դիպլոմներ: Առանձնացվեցին առավել հաջողված աշխատանքները 4 թեմաներով` «Գյուղատնտեսություն եւ գյուղարդյունաբերական արտադրություն», «Առեւտուր եւ մարկետինգ», «Ֆինանսներ», «Ենթակառուցվածքներ»: Արդեն վաղը կներկայացվեն մրցույթի արդյունքները, իսկ հաղթողները կպարգեւատրվեն: Նշված ամեն թեմայով ներկայացված աշխատանքների համար նախատեսված է 5 մրցանակ, որից 2-ական` խրախուսական, ապա` առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի: Նախատեսված է նաեւ «The Fruitfull Armenia Goold Aoard» հատուկ մրցանակ:

Միջոցառման բացման խոսքում վարչապետն ընդգծեց այսպիսի միջոցառումների կարեւորությունը` նկատելով, որ դրանք նպաստում են տաղանդավոր երիտասարդների նորարարական, նորովի մտածողության ու թարմ գաղափարների բացահայտմանը: Տ. Սարգսյանի դիտարկմամբ` նորարարությունների կիրառման անհրաժշետություն կա հատկապես գյուղատնտեսության ոլորտում:

03/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.99
+0.11
Եվրո (EUR)
436.97
-5.41
Ռուբլի (RUR)
4.8556
-0.0206
Լարի (GEL)
139.8
-0.24
64407
+1129
Արծաթ
1146.8
+56.6