ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 10%-ՈՎ
Ոսկու Համաշխարհային Խորհրդի (WGC – World Gold Council) տվյալների համաձայն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանում ոսկու նկատմամբ պահանջարկն աճել է շուրջ 10%-ով և գրանցել նոր ռեկորդ, ընդ որում հաշվետու եռամսյակում ոսկյա զարդերի և ճոխության ապրանքների արտադրության ոլորտում ոսկու սպառումը կազմել է 99.5 տոննա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է շուրջ 7% աճ:
2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ոսկու նկատմամբ ներդրողների պահանջարկն աճել է ավելի քան 23%-ով և կազմել 29 տոննա: