GOOGLE-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ինտերնետ ցանցում ամենատարածված որոնման համակարգի սեփականատեր Google Inc ընկերությունն իր գովազդային գործունեության ընդլայնման նպատակով նախատեսում է ձեռք բերել ծրագրային ապահովման առաջատար Teracent Corp. ընկերության ակտիվները:
Google-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Teracent ընկերության կողմից մատուցվող ծառայությունները կըդլայնեն գովազդի տարածման հնարավորությունները: Նախնական պայմանավորվածության համաձայն գործարքը կկնքվի մինչև տարեվերջ: Գործարքի ֆինանսական պայմանների վերաբերյալ որևէ տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում:
Նշենք, որ իր գովազդային գործունեության ընդլայման նպատակով Google-ն անցյալ տարի 3,2 մլրդ դոլարով գնել էր DoubleClick Inc. ընկերության ակտիվներն, իսկ այս ամսվա ընթացքում հայտարարել էր նաև AdMob Inc. ընկերությունը գնելու իր մտադրության մասին: