
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ռուսաստանի կառավարությունը մեկնարկում է շահագործված հին ավտոմեքենաները որպես թափոն ընդունման և դրանց վերաօգտագործման ծրագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ վարչապետի խոսքերով` Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով որպես թափոն կհանձնի իր հին ավտոմեքենան, որի տարիքը կլինի 10 և ավելի տարի, կստանա 50 հազար ռուբլի ընդհանուր արժեքով չեկ և կկարողանա այդ միջոցներով գնել նոր ավտոմեքենա: Այս դեպքում չի կարևորվում` գնվող մեքենան կլինի հայրենական, թե արտասահմանյան մակնիշի, կարևոր է, որպեսզի այն հավաքված լինի Ռուսաստանում;