DE BEERS-Ը ԱԼՄԱՍՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Թանկարժեք քարերի արտադրությամբ համաշխարհային առաջատար De Beers ընկերությունը մտադիր է ընդլայնել ալմաստի արդյունահանման ծավալները: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն ալմաստի արդյունահանման ծավալների ընդլայնման շրջանակներում ընկերությունը մտադիր է ծախսել 3 մլրդ դոլար:
Նշենք, որ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աշխարհում ադամանդի արտադրությամբ առաջատար ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 100 անգամ և կազմել 3 մլն դոլար, իսկ վաճառքի ծավալներն այս նույն ժամանակահատվածում կրճատվել են 54%-ով: