Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 15%-ՈՎ
04/12/2009 11:04
Կիսվել

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 15%-ՈՎ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2009թ. հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1195 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 7.8%-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 85.8%-ն իրականացվել են իրավաբանական անձանց կողմից:

2009թ. հոկտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 15.0%-ով, իսկ 2008թ. հոկտեմբերի համեմատ աճել` 3.9%-ով: 2009թ. հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 56 բնակարանների, 35 անհատական բնակելի տների, 371 հասարակական, 64 արտադրական նշանակության օբյեկտների, 610 միավոր (4183.61 հա) հողերի և 59 ավտոտնակների վարձակալության գործարքներ: Հողերի կառուցապատման, անհատույց օգտագործման և սերվիտուտի իրավունքի պետական գրանցումներն ընդգրկված են հողերի վարձակալության գործարքներում:

2009թ. հոկտեմբերին Երևան քաղաքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ գրանցված 5 վարձակալության գործարքների (այդ թվում 1 միավոր` 0.001 հա, կառուցապատման իրավունքով) քանակը 2009թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 61.5%-ով, իսկ 2008թ. հոկտեմբերի համեմատ` 72.2%-ով:

2009թ. հոկտեմբերին հանրապետությունում վարձակալված 4183.61 հա հողերից 2.20 հա վարձակալվել են Երևանում: Մարզերում վարձակալված 4181.41 հա հողերի 2.50 հա կազմում են արդյունաբերական օբյեկտների, 0.21 հա` հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների հողերը:

Առավել մեծ մակերեսով հողեր են վարձակալվել Սյունիքի մարզում` 1049.55 հա, որից 21.72 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 1026.0 հա` ընդերքօգտագործման: Համայնքների վարչական սահմաններից դուրս վարձակալվել են 679.16 հա գյուղատնտեսական նշանակության հողեր:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6