Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԲ – ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԸ ԲՆՈՐՈՇՎԵԼ Է ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
04/12/2009 11:33
Կիսվել

ՀՀ ԿԲ – ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԸ ԲՆՈՐՈՇՎԵԼ Է ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀՀ  կենտրանական բանկը հրապարակել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որտեղ ներկայացված են այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների փաստացի ցուցանիշները և զարգացումները, ինչպես նաև հաջորդ 12-ամսյա ժամանակահատվածի կանխատեսումները և դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող ժամանակահատվածում:

ԿԲ հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակը բնորոշվել է մակրոտնտեսական տարաբնույթ զարգացումներով, որոնց պայմաններում եռամսյակի ընթացքում արձանագրվել են նաև գնաճային միջավայրի փոփոխություններ: Մասնավորապես, եռամսյակի սկզբից գրանցված տնտեսական անկման տեմպերի խորացմանը եռամսյակի ավարտին հաջորդել է տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնման միտումների ձևավորումը: Միաժամանակ, պայմանավորված համաշխարհային տնտեսությանգ վերականգնման սպասումներով, միջազգային շուկաներում հումքային և որոշ պարենային ապրանքների գների չափավոր աճ է արձանագրվել: Այս պայմաններում, եռամսյակի ավարտին ներքին ապրանքային շուկաներում սկսեցին դրսևորվել գնաճային ճնշումներ: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, չնայած գյուղատնտեսական ապրանքների գների խորը սեզոնային անկմանը, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների շարունակական աճ է արձանագրվել` որոշակիորեն արագացնելով ընդհանուր գնաճի տեմպը: Այսպես, 2009 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 2.4% գնանկումը և արդյունքում 12-ամսյա գնաճի ցուցանիշի ընդամենը 0.1 տոկոսային կետով աճը (մինչև 3.7%) բացառապես պայմանավորվել են պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 6.2% նվազմամբ:  Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների էական աճ է արձանագրվել (2.1 տոկոս):

Եռամսյակի ընթացքում գնաճային ճնշումների ազդեցությունն արտահայտվել է նաև բնականոն գնաճի վարքագծում: Վերջինս 2009 թ. երրորդ եռամսյակում կազմել է 0.9%, որ պարագայում 12-ամսյա բնականոն գնաճը նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 0.3 տոկոսային կետով` կազմելով շուրջ 3.7%:

Նշենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում տնտեսական անկումը հասավ իր առավելագույն մակարդակին` հունվար–սեպտեմբերին  կազմելով 18.3% (եռ/եռ` 20.8%):

Վերջին ամիսներին մակրոտնտեսական կայունացման որոշակի միտումները առավել ակնհայտ արտացոլվել են դրամավարկային ցուցանիշների վարքագծում, որոնք, առաջին եռամսյակի զգալի նվազումներից հետո, երկրորդ և երրորդ եռամսյակներում ցուցաբերել են համաչափ աճի միտումներ: Այսպես, դրամավարկային բոլոր ցուցանիշները երրորդ եռամսյակի ընթացքում բավականաչափ աճել են. Դրամային զանգվածն ավելացել է 11%-ով` պայմանավորված դրամային ավանդների և շրջանառության մեջ գտնվող կանխիկի համապատասխանաբար 16.7% և 7.6% աճով, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 13.8%-ով, ինչի արդյունքում փողի զանգվածն աճել է 12.2%-ով:

Թեև պահպանվել են վարկերի տրամադրման խիստ պայմանները, երրորդ եռամսյակում նկատվել է տնտեսության վարկավորման որոշակի աշխուժացում, ինչը մեծապես պայմանավորվել է ՀՀ ԿԲ և Կառավարության համատեղ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շրջանակներում բանկային համակարգի միջոցով տնտեսությանը վարկային միջոցների տրամադրմամբ (ավելի քան 18.1 մլրդ դրամ): Այդ պարագայում, նախորդ եռամսյակի համեմատ, երրորդ եռամսյակի վերջին վարկավորման ծավալներն աճել են 5.6%-ով, որի արդյունքում վարկավորման տ/տ աճի տեմպերը գերազանցել են սպասելիքները` կազմելով 8.9% կամ 59.6 մլրդ դրամ: Ընդ որում, եռամսյակի ընթացքում աճն ապահովվել է առավելապես արտարժութային վարկերի ավելացման հաշվին` 14.1%, այն դեպքում, երբ դրամային վարկավորումն ավելացել է ընդամենը 2.5%-ով:

Տնտեսական ակտիվության խթանման և գների կայունության խնդիրների համադրման նպատակով ՀՀ ԿԲ-ն երկրորդ եռամսյակից սկսած իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.75 տոկոսային կետով` մարտին սահմանված 7.75%-ից սեպտեմբերին հասցնելով 5.0%-ի:

Անցած ինն ամիսներին, հարկաբյուջետային ու դրամավարկային ընդլայնողական քաղաքականությունների իրականացման և դրանց արդյունավետ կոորդինացման պայմաններում, Կառավարությանը հաջողվել է զուտ տեղաբաշխել 37.6 մլրդ դրամի պետական պարտատոմս` ծրագրված տարեկան 25.0 մլրդ դրամի փոխարեն, իսկ տոկոսադրույքները նվազել են 3-5 տոկոսային կետով: Մասնավորապես, ՊՊ առաջնային շուկայում մայիսին ձևավորված մինչև 1 տարի մարման ժամկետով կարճաժամկետ պարտատոմսերի 11.4%-ի փոխարեն սեպտեմբերին տոկոսադրույքը կազմել է 6.2%, իսկ 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերի 14.1%-ի փոխարեն` 10.2%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2