VW-Ը 5,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԳՆԵԼ Է PORSCHE-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 49,9%-Ը
Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen ընկերությունը դարձել է սպորտային ավտոմեքենաներ արտադրող Porsche AG ընկերության բաժնետոմսերի 49,9%-ի սեփականատեր` դրանց դիմաց վճարելով 3,9 մլրդ եվրո (5,8 մլրդ դոլար): Այսպիսով, VW-ը իրականացրել է 2011 թվականին նախատեսվող Porsche AG ընկերության և Porsche SE գերմանական ավտոկոնցեռնի վերջնական միավորման գործընթացի առավել կարևոր քայլը:
Ավտորատադրող ընկերությունների այս նոր խումբը կկառավարի հայտնի Audi, Bentley, Bugatti, Skoda, Sea, Lamborghini և Porsche ապրանքանիշերի ավտոմեքենաների արտադրության գործընթացը: