
ԴԻՍՆԵՅԼԵՆԴԸ ՓԱԿՈՒՄ Է MCDONALD’S ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԸ
Ինչպես հայտնում է Ռոյթերս գործակալությունը Կալիֆորնիայում գտնվող Դիսնեյլենդում կփակվեն բոլոր, թվով 3, McDonald”s ռեստորանները: Ռեստորանները կփակվեն սեպտեմբերի 2008թ.-ի 2-ին: Դիսնեյլենդի ներկայացուցիչ Լիզա Հեյնսը նշել է, որ ռեստորանների տեղում կբացվեն այլ անուն կրող նոր ռեստորաններ:
Հիշեցնենք, որ Դիսնեյլենդը վերջին տարիներին իր ռեստորաններում սկսել է առաջարկել առողջ սնունդ և McDonald’s-ների փակումը ամենայն հավանականությամբ հանդիսանում է վերոնշյալ քաղաքականաության հետևանք: