
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ` «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն Time պարբերականի կողմից արժանացել է 2009 թվականի «տարվա մարդ» կոչմանը: Ինչպես նշում է պարբերականը` Բեն Բերնանկեն իր դիրքորոշմամբ և առաջնորդ լինելու մեծ ունակությամբ կարողացել է ապացուցել, որ 2009 թվականը դժվարություններին, այլ ոչ թե ճգնաժամի տարի է:
Նշենք, որ անցյալ տարիների ընթացքում իրենց գործունեության շնորհիվ «Տարվա մարդ» կոչմանն արժանացել են նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը: