
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ
Ամերիկյան The New York Post պարբերականը գրում է, որ գեղարվեստական մարմնամարզության աստղ և ՌԴ պետական դումայի պատգամավոր Ալինա Կաբաևայի նորածին որդու հայրը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Պարբերականը նաև գրում է, որ նորածին տղային ՌԴ նախագահի պատվին անվանել են Դմիտրի:
The New York Post պարբերականը գրում է, որ արդեն մի քանի տարի է ինչ Կաբաևան Վլադիմիր Պուտինի ընկերուհին է: Ամերիկացիները տարօրինակ են համարում նաև այն փաստը, որ չնայած Ալինա Կաբաևայի չափազանց հայտնի լինելու ռուսական ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել նրա մայրանալու փաստին:
Հիշեցնենք, որ սույն խոսակցությունները սկսվեցին մի քանի տարի առաջ, երբ Պուտինի և Կաբաևայի կապի մասին գրել էր «Московский корреспондент» պարբերականը, որը այդ հրապարակումից հետո փակվեց: Նշենք նաև, որ The New York Post պարբերականը պատկանում է դեղին մամուլի դասին և մեր կարծիքով նրա հրապարակումները չարժե լուրջ ընդունել: