«ՏՐՈՅԿԱ-ԴԻԱԼՈԳ»-Ը DAIMLER-ԻՆ ԿՎԱՃԱՌԻ ԿԱՄԱԶ-Ի ԻՐ 5,6% ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Հայազգի Ռուբեն Վարդանյանին պատկանող ռուսական «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը բանակցություններ է վարում գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler ընկերության հետ` «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի 5-6% մասնաբաժնի վաճառման ուղղությամբ:
Նշենք, որ գերմանական ընկերությունը նախատեսում է մինչև 2017-2018 թվականն ընդլայնել իր մասնաբաժինը «ԿԱՄԱԶ» ընկերության բաժնետիրական կապիտալում և ձեռք բերել ընկերության վերահսկիչ փաթեթը:
Ընկերությունների միջև ընթացող բանակցությունների և նախատեսվող գործարքի կնքման վերաբերյալ այլ մանրամասնություններ դեռևս չեն հրապարակվում: