
Վ.ՊՈՒՏԻՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում օտարերկրյա աշխատուժի ներգրավման սահմանաչափը 2010 թվականին կկրճատվի շուրջ մեկ միլիոնով: Հաջորդ տարվա ընթացքում Ռուսաստանում աշխատելու իրավունք կարող է ստանալ միայն 1 միլիոն 300 հազար արտերկրի քաղաքացի:
Նման որոշում է ընդունել Ռուսաստանի վարչապետ Վլադիրմիր Պուտինը, ով նշել է, որ 2010 թվականին Ռուսաստանի աշխատանքի շուկայում ձևավորված ոչ բարենպաստ իրավիճակը, անկախ տնտեսությունում նկատվող դրական միտումների, կշարունակվի պահպանվել:
Նշենք, որ այս որոշումը բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար, քանի որ աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնող հայերի թիվն այս պայմաններում զգալիորեն կրճատվի: