Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
2009Թ.-Ի 11 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԻ ՇՈՒՐՋ 10% ԱՆԿՈՒՄ
30/12/2009 12:11
Կիսվել

2009Թ.-Ի 11 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԻ ՇՈՒՐՋ 10% ԱՆԿՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում գործող արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն`  ըստ արդյունաբերությամբ զբաղվող 2327 տնտեսավարող սուբյեկտներից ստացված վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև ամենամսյա վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսավարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից թողարկված արտադրանքի ծավալի գնահատման: Այսպես, 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արդյունաբերության համախառն ծավալը, համադրելի գներով, կազմել է 610.3 մլրդ  դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 9.9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում հանքագործական արդյունաբերության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 5.9% աճ, իսկ հանքարդյունաբերական արդյունաբերության ծավալը, համադրելի գներով, կազմել է 81.7 մլրդ դրամ: Այս նույն ժամանակահատվածում մետաղական հանքաքարերի արդյունահանումը կազմել է 75.0 մլրդ դրամ` 2008 թվականի նույն ամիսների համեմատությամբ գրանցելով շուրջ 8.4% աճ, իսկ մշակող արդյունաբերությունը, ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում գրանցելով 11.3% անկում, հաշվետու ժամանակահատվածի վերջում, համադրելի գներով, կազմել է 411.2 մլրդ դրամ:

2009 թվականի 11 ամիսների արդյունքներով սննդամթերիքի, ներառյալ նաև խմիչքների և ծխախոտի արտադրության ոլորտում գրանցվել է 6.5% անկում` 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ: Այս ոլորտում արտադրության համախառն ծավալը, համադրելի գներով, կազմել է 209.1 մլրդ դրամ, ընդ որում միայն ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 12.7 մլրդ դրամ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գրանցելով շուրջ 18.8% աճ:

Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում ՀՀ մանրագործական և կարի արտադրության ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 27.2% անկում: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ մանրագործական և կարի արտադրությունը կազմել է 1.2 մլրդ դրամ:

Բնափայտի մշակման և փայտե արտադրատեսակների արտադրության ոլորտում այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 24.4% անկում: Բնափայտի մշակման և փայտե արտադրատեսակների արտադրության ընդհանուր ծավալը, համադրելի գներով, կազմել է 648.6 մլն դրամ:   

Նշենք նաև, որ քիմիական արդյունաբերության ընդհանուր ծավալը հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածքով գրանցվել է 42.7% անկում` ժամանակահատվածի վերջում դրությամբ կազմելով 9.4 մլրդ դրամ: Այս նույն ժամանակահատվածում այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ոլորտում գրանցվել է 25.6% անկում (արտադրության ծավալը` 36.0 մլրդ դրամ), մետաղագործական արդյունաբերության ոլորտում` 17.2% աճ (77.8 մլրդ դրամ), մեքենաների և սարքերի արտադրության ոլորտում գրանցվել է շուրջ 5.1% անկում (5.7 մլրդ դրամ), իսկ էլեկտրական մեքենաների, էկետկտասարքավորումների արտադրության և  տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտներում գրանցվել է համապատասխանաբար 36.2% և 47.8% անկում, ընդ որում էլեկտրական մեքենաների, էկետկտասարքավորումների արտադրության ծավալը, համադրելի գներով, կազմել է 2.9 մլրդ դրամ, իսկ տրանսպորտային միջոցների և սարքավորումների արտադրության ծավալը` 162.3 մլն դրամ:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6