ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 40%-ՈՎ
2009 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 40%-ով: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման շրջանակներում նշել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
2008 թվականի ընթացքում այս երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 35 մլրդ դոլար, իսկ 2009 թվականին, նախնական հաշվարկներով, այս ցուցանիշը կազմել է շուրջ 21 մլրդ դոլար:
ՌԴ վարչապետը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար շարունակում է մնալ կարևոր տնտեսական գործընկեր` այս ոլորտում ետ թողնելով ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, և կարևորել այս երկու երկրների տնտեսական հարաբերությունների հետագա դիվերսիֆիկացմումը:
Նշենք, որ Թուրքիային և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2000-2008 թվականների ընթացքում աճել է շուրջ 8 անգամ: