Աշխարհ

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԱՌԱԿՏՈՒՄ ՎԻՄՊԵԼԿՈՄ-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՄԻՋԵՎ
22/08/2008 13:55
Կիսվել

ՊԱՌԱԿՏՈՒՄ ՎԻՄՊԵԼԿՈՄ-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՄԻՋԵՎ

Ռուսական ՌոսԲիզնեսԿոնսալտինգը գրում է, որ Վիմպելկեմ ԲԲԸ-ը, որը հանդիասանում է ՀՀ-ում գործող ֆիքսված և բջջային հեռախոսակապի օպերատորներից մեկի` Արմենտել ՓԲԸ (beeline ապրանքանիշ) սեփականատերը, 2007թ.-ի վերջից սկսած, չնայած արձանագրած բարենպաստ ցուցանիշներին, արդեն  կորցրել է իր կապիտալիզացիայի կեսը: Այս ամենի պատճառը ընկերության բաժնետերերի միջև եղած հակասություններն են: Վիմպելկոմը ֆինանսական ցուցանիշներով իսկապես շատ քիչ է զիջում ռուսական շուկայի իր գլխավոր մրցակիցներին ՄՏՍ-ին (հանդիսանում է ՀՀ գործող Vivacell բջջային կապի օպերատոր սեփականատեր) և Մեգաֆոնին:  Ըստ P/E, P/S և EV/EBITDA գործակիցների, այսօրվա դրությամբ, Վիմպելկոմը թերագնահատվում է շուկայի կողմից և նրա իրական արժեքը 2-3 անգամ ավելի բարձր է: Ընկերությունը նաև ցուցադրում է աճի մեծ կարողություններ, սակայն վերլուծաբանները հակված չեն մտածելու, որ այս ամենը կբավարարի, որ  ընկերության բաժնետոմսերը վերականգնեն իրենց նախկին դիրքերը: Վերլուծաբանները վերոնշյալ տեսակետը բացատրում են Վիմպելկեմի երկու հիմնական բաժնետերերի միջև եղած հակասություններով: Telenor-ի և Altimo-ի միջև հակասությունները սկսվել են դեռևս 2004թ.-ին, երբ Վիմպելկոմը դուրս եկավ ուկրաինական շուկա և գնեց Kievstar-ը:  Ըստ որոշ տեղեկությունների Վիմպելկոմի 29.9% բաժնետոմսերի սեփականատեր Telenor ընկերությունը պատրաստ է քննարկել Altimo ընկերությանը (Վիմպելկոմի 43.5% բաժնետոմսերի սեփականատեր) իր բաժնետոմսերի վաճառքի հարցը: Միևնույն ժամանակ Telenor-ը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել Altimo-ի հետ համատեղ սեփականություն հանդիսացող (56,5% և 43,5% բաժնոտոմսեր համապատասխանաբար) ուկրաինական ամենամեծ բջջային օպերատոր Kievstar ընկերությունը:  Ըստ վերլուծաբանների վերոնշյալ հակամարտության ամենարդյունավետ լուծումը կլինի Telenor-ի և Altimo-ի միջև ակտիվների փոխանակումը, որի հետևանքով Altimo-ն կդառնա  Վիմպելկոմի հիմնական բաժնետեր, իսկ Telenor-ի վերահսկողության տակ կանցնի Kievstar-ը:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69